Lurer.com-ը գրում է.
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր ափսոսանքն է հայտնել Ադրբեջանում նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ-ի Պետդեպի քննադատական գնահատականի կապակցությամբ և կարծում է, որ Ամերիկայի պետդեպարտամենտն իրեն անթույլատրելի հայտարարություն է թույլ տվել. գրում է Cօntact.azը:
«Նման մոտեցումը հարցականի տակ է դնում Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի անկեղծությունը, քանի որ նման գնահատականը միանշանակ չի կարող անկողմնակալ լինել: Մենք անթույլատրելի ենք համարում նման հայտարարությունները, և գտնում ենք, որ դա անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի քաղաքացիների և նրանց խոսքի ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=118335&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել