Panorama.am-ը գրում է.
Այսօր առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և Եկատերինբուրգի հայ համայնքի հրավերով մեկնել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ` հանդիսապետելու Եկատերինբուրգի նորակառույց Ս. Կարապետ եկեղեցու օծման արարողությունը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Եկատերինբուրգի օդանավակայանում Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Սվերդլովյան մարզի փոխնահանգապետ Յակով Սիլինը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանը, Ս. Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արիստակես քահանա Հովհաննիսյանը, քաղաքային իշխանությունները և հայ համայնքի ներկայացուցիչները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ