1in.am-ը գրում է.

Նորվեգիայի 13-ամյա բնակիչը կանխամտածված դիտավորությամբ սպանել է 3 տարեկան երեխային, ում որդեգրել էին նրա ծնողները: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Բերնթ Նորվալսը, հաղորդում է France Press-ը:

Նրա խոսքերով`դեռահասը «խոստովանել է և ասել, որ միանգամայն գիտակցում էր իր գործողությունների հետևանքները»: 

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը այն տան բակում, որտեղ ապրում է ընտանիքը: Տուժել է նաև ընտանիքի 45-ամյա հայրը: Կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ ոստիկանությունը դեռևս չի հայտնել:

Նորվեգիայի օրենքներով`անչափահաս մարդասպանը քրեական պատասխանատվության չի ենթարկվում: Այժմ նա գտնվում է հատուկ սոցիալական ծառայությունների վերահսկողության ներքո: 

Նշվում է, որ Նորվեգիայում շատ հազվադեպ են անչափահասները մարդասպանություն գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել