1in.am-ը գրում է.
Նադյա Բիրնսը, դոկտորական դիսերտացիա պաշտպանելով Փենսիլվանիայի համալսարանում, ապացուցել է, որ մարդու բնավորությունն ու խառնվածքը կապված են նրա համային նախընտրությունների հետ: Նա հատուկ ուշադրություն է հատկացրել կծու համին: Պարզվել է, որ կծվի սիրահարներն արկածներ որոնող, շփվող և համարձակ մարդիկ են, հայտնում է kedem.ru-ն:
Այս վարկածն ապացուցվել է 18-45 տարեկան 184 մարդու հարցման միջոցով: Հոգեբանական թեստ անցնելուց հետո փորձի մասնակիցներին առաջարկվել է կծու սնունդ,որից հետո նրանք նորից պատասխանել են նույն հարցերին: Փորձը ցույց է տվել, որ նրանք, ում դուր է եկել կծու սնունդը, հյուրասիրությունից հետո ավելի հակված են եղել ռիսկի և նոր տպավորություններ որոնելու: Նրանք, ովքեր կծու սնունդը համարել են ոչ հաճելի, ավելի շրջահայաց են եղել պատասխանների հարցում: