Aysor.am-ը գրում է.
Վաղուց հայտնի է, որ քունը մարդու համար կենսական նշանակություն ունեցող գործընթաց է, որն ապահովում է օրգանիզմի համար անհրաժեշտ էներգիայի հոսքը` կարգավորելով և՛ ֆիզիկական, և՛ մտավոր ակտիվությունը:
Սակայն պետք է նշել, որ քնի և երազների ազդեցությունը մարդու կյանքի ընթացքի վրա, դեռևս լիովին բացահայտված չէ:
Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում երազների էրոտիկ տեսակը: Հետազոտությունները ցույց են տվել, որ երազների 10 տոկոսը, որը մարդը տեսնում է ողջ կյանքի ընթացքում, ունեն սեքսուլ բնույթ, կամ սեռական բնույթի ակնարկ:
Հարցումների համաձայն` կանայք սեռական բնույթի երազներ տեսնում են ամսվա ընթացքում մոտավորապես հինգ անգամ, դրանցում նրանց զուգընկերները լինում են ծանոթ մարդիկ, իսկ տղամարդիկ ընդհակառակը` ավելի հաճախ են երազում սիրով զբաղվում, սակայն անծանոթուհիների հետ:
Բժիշկ-սեքսապատոլոգները վստահեցնում են, որ սա միանգամայն նորմալ երևույթ է: «Petra» պարբերականի անցկացրած հարցումների արդյունքում պարզ է դրաձել, որ ամեն չորրորդ կինը 29 տարեկանից մինչև 35 տարեկանում տեսած էրոտիկ երազները հետագայում իրականություն է դարձրել:
Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ կանայք ավելի շատ տեսնում են ռոմանտիկ, գեղեցիկ, զգացմունքային երազներ, որոնցում հնարավոր է առկա լինի սեռական ակտը, սակայն տղամարդկանց մոտ մի քիչ տարբեր է. նրանց երազներում իշխում են սեռական հարաբերություններում առկա կիրքը, կոպտությունը:
Երազներում չկան սահմանափակումներ, չկան բարոյականության ընդգծված նորմեր, իսկ այս իրավիճակում կարելի է անել այն, ինչ միտքը թելադրում է: