Այսօր Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ հյուրընկալեց Բուլղարիայի հավքականին, և չնայած նրան որ Բուքմեյքերներն այս հանդիպման ֆավորիտ էին համարում Բուլղարիայի հավաքականին՝ այնուամենայնիվ  Հայաստանի հավաքականը հաղթանակ տանելով ցուցադրեց դիտարժան խաղ:

Հայաստանի հավքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

Հայաստանի հավաքական` Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան (Վալերի Ալեքսանյան, 8), Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիս, Գեւորգ Ղազարյան, Արթուր Սարկիսով, Յուրա Մովսիսյան:

Իսկ Բուլղարիայի հավաքականը հետևյալ կազմով՝

Վլադիսլավ Ստոյանով, Իվան Իվանով, Սվետոսլավ Դյակով, Պետեր Զանև, Նիկոլայ Բոդուրով, Յորդան Մինև,Վլադիմիր Գաջև,Գեորգի Միլանով, Ստանիսլավ Մանոլև, Էմիլ Գարգարով, Իվելին Պոպով:

Առաջին իսկ րոպեից նկատելի էր Հայաստանի հավքականի ակտիվությունը ինչը դրսևորվեց Արաս Օզբիլսու խփած գոլով:

Քիչ անց Բուղարիայի հավքականը աչքի ընկավ պատասխան գոլով՝

հաշիվը դարձնելով ոչ ոքի:

Սակայն մեր  տղաները չհաշտվեցին այս մտքին, և  շատ չանցած Յուրա Մովսիսյանը հիանալի գոլով հաշիվը դարձրեց 2:1 որը պահպանվեց մինչև խաղի վերջը:

Այսպիսով Աշխարհի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը  հետաքրքիր խաղ հրամցնելով կարողացավ առաջին հաղթանակը տանել սեփական հարկի տակ, վաստակած միավորի քանակը հասցնելով 12-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել