Նա բաժանում է խաղաքարտերն ասես մեդիտացիայի մեջ,
Եվ նրանք, ում հետ նա խաղում է, չեն էլ կասկածում:

Նա չի խաղում փողի համար, որ հաղթում է,
Նա չի խաղում պատվի համար:
Նա բաժանում է խաղաքարտերը պատասխանը գտնելու.
Հասկանալու հավանականության սրբազան երկրաչափությունը,
Թաքնված օրենքը հնարավոր ելքի,
Ու թվերը սկսում են իրենց պարը…

Գիտեմ ագռավը (♠) զինվորի սուրն է,
Գիտեմ խաչը   (♣)` պատերազմի զենք,
Գիտեմ ագուռը (♦) փող է այս արվեստում,
Բայց դա իմ սրտի իրական ձևը չէ,
Դա իմ սրտի իրական ձևը չէ:

Նա կարող է խաղալ ագուռի արքայազնով,
Կամ էլ սեղանին դնել ագռավի թագուհին,
Նա կարող է թաքցնել իր ձեռքում թագավորին
Մինչև որ դրա մասին հիշողությունն անհետանա:

Գիտեմ ագռավը (♠) զինվորի սուրն է,
Գիտեմ խաչը   (♣)` պատերազմի զենք,
Գիտեմ ագուռը (♦) փող է այս արվեստում,
Բայց դա իմ սրտի իրական ձևը չէ,
Դա իմ սրտի իրական ձևը չէ:

Ու եթե ասեի, որ սիրում էի քեզ,
Կմտածեիր` ինչ-որ բան այն չէ,
Ես շատ դիմակներով մարդ չեմ,
Դիմակը, որ կրում եմ մեկն է,
Նրանք, ովքեր խոսում են ոչինչ չգիտեն,
Դրա համար ստանում են իրենց արժանին,
Ինչպես որ նրանք, որ անիծում են իրենց հաջողությունն ամեն անգամ,
Եվ նրանք, որ վախենում են` կորած են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել