1in.am-ը գրում է.
Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոնալդոն խոսել է իր հայրենակից Նեյմարի մասին, ով հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնա»-ում:
«Նեյմարն առաջադիմում է, և մենք կարող ենք վստահաբար ասել, որ նա կշարունակի կատարելագործել խաղային որակները:
Նա «Ոսկե գնդակ»-ը նվաճելու ճանապարհին է: Առայժմ «Բարսելոնա»-ում խաղը կառուցվում է Լիոնել Մեսսիի շուրջը»,- հայտարարել է Ռոնալդոն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/archive__2013-10-11.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել