Footsport.am-ը գրում է.
Կտոնի արդյո՞ք ՀՀ ազգային ընտրանին այս շրջափուլի երեւանյան իր 1-ին հաղթանակը: Կլինի արդյո՞ք առաջին հաղթանակը …735օր անց:
Այսօր 2014թ աշխարհի առաջնության ընտրական փուլի «Բ» խմբի մրցաշարի նախավերջին՝ 9-րդ փուլում ՀՀ ազգային հավաքականը ժամը 19-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելու է 13միավորով խմբում 2-րդ տեղում ընթացող Բուլղարիայի հավաքականին, որը հավակնում է փլեյ -օֆֆի ուղեգրին:
Երեկ, նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ բուլղարացիների նկատմամբ հաղթանակ տոնելու մի քանի դրդապատճառներ կան: Նախ, որ դեռ թեկուզ չնչին հույսեր պահպանվում են խմբում 2-րդ տեղ գրավելու համար, 2-րդը ՝ հաղթականը թանկարժեք վարկանիշային միավորներ կպարգեւի եւ առավել բարձր՝ 3-րդ զամբյուղում հայտնվելու հնարավորություն կտա:
Եվ վերջապես այն, որքան էլ զարմանալի հնչի՝ այս շրջափուլում երեւանյան հանդիպումներում տոնած 1-ին հաղթանակը կլինի: Իհարկե, ՀՀ ազգային հավաքականի խաղացողներին բաղձալի հաղթանակի եւ յուրատեսակ մարզական չարությոան ու վրեժխնդրության է դրդում նաեւ բուլաղարացիների` Սոֆիայում ՀՀ ընտրանու հանդեպ ցուցաբերած «ջերմ»և «հյուրընկալ» ընդունելությունն ու վերաբերմունքը:
Ընթացիկ շրջափուլում հակասական ելույթներով աչքի ընկած ՀՀ ազգային հավաքականը, որքան էլ տարօրինակ լինի, իր առայժմ տարած 3 հաղթանակները արտագնա 4 խաղերում է տոնել եւ դրանցում 7գոլի հեղինակ է դարձել: Իսկ ահա, մինչ այս ունեցած երեւանյան ընտրական 4 հանդիպումներում 4 անընդմեջ պարտություն է կրել, եւ այդ խաղերում միայն մեկ անգամ է կարողացել գրավել մրցակիցների դարպասը (Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի հավաքականի դարպասը):
Առավել ամբողջական պատկերացում կազմելու համար նշենք, որ ՀՀ ընտրանին պաշտոնական խաղերում վերջին անգամ հաղթել է 2 տարի առաջ` Մակեդոնայի ազգային հավաքականին ԵՎՐՈ-2012 –ի ընտրական մրցաշարում: 07.10.2011թ Հայաստան –Մակեդոնիա ՝4:1: Երեւանում կայացած 2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի պաշտոնական 4 հանդիպումներում ՀՀ ազգային ընտրանին անհաջողության է մատնվել:
2014-ի ԱԱ «B» խմբի ընտրական մրցաշար՝ 12.10.2012թ. Հայասատան- Իտալիա՝ 1:3 26.03.2013թ. Հայաստան –Չեխիա՝ 0:3 07.06.20132թ. Հայաստան –Մալթա՝ 0:1 10.09.2013թ. Հայաստան- Դանիա՝ 0:1
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ