Թերթերից մեկում կարդացի, որ Տարոն Մարգարյանը ասել է, այս անգամ Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակներում Վալաչկովայից լավերին ենք բերելու:
Ախր ոնց չեն հասկանում,որ մեզ Վալաչկովաններն ու իրանցից լավերը պետք չեն, եթե իսկապես այս ամենը մեր համար է արվում կարող էին և այդ «ավելի լավերին» ու մնացած էն ամեն ինչին ինչի վրա գումար է ծախսվել այս երկու օրերի համար, կենտրոնացնել ընդամենը մեկ հարց՝ տրանսպորտի ուղեվարձի հարցը վերջնական լուծելու համար:Կոնկրետ ինձ և կարծում եմ մեծամասնության համար ավելի մեծ տոն կլիներ, եթե ես այսօր առավոտյան կարդայի Տարոն Մարգարյանի հայտարարություն-շնորհավորանքը, որտեղ կասվեր այդ մասին և որը իսկապես կուրախացներ բոլոր երևանցիներին...Այ էդ ժամանակ ես ձեզ կխոստանայի իսկական տոն ապահովել հենց Հանրապետության հրապարակում,միայն թե մեր՝ երևանցիներիս մասնակցությամբ առանց վալաչկովաների:
Չէ էնպես չի, որ ես տոնակատարություններ չեմ սիրում դրա համար եմ գրել,եթե մենք էս տիպի խնդիրներ չունենայինք ինչի չէ,խնդրեմ 200 չէ 400մլն. ծախսեք:ՈՒղղակի դուք էլ մի պահ պատկերացրեք ինչքան լավ կլիներ,եթե 100 կամ 200 հոգու փոխարեն բոլոր երևանցիներին տոն պարգևեիք այդքան պրոբլեմներից մեկը լուծելով,ախր դա վերջիվերջո ձեր համար էլ լավ կլիներ ...Ով էդքանը պատկերացնում է վալաչկովաններն ու իրանից «լավերը»,ու ընդհանրապես բոլորը ով կապ ունի էս ամեն ինչի հետ դառնում են աչքի գրողը... 

Ով էլ ինձ կմեղադրի էսպիսի օրով նման բաներ գրելու համար,թող մեկընդմիշտ հիշի, որ ինքը հաստատ ինձանից շատ չի սիրում Երևանը...

Տոնդ շնորհավոր Երևան!!!

Հ.Գ.1.-Գրել եմ որպես երևանցի,ոչ մի կերպ չքաղաքականացնել!!!!

Հ.Գ.2.- Վալաչկովա."Տարոն դեռ ասածներիդ համար բադասխան ես տալու"))))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել