Pastinfo.am-ը գրում է.

«Ֆորմուլա-1»-ի նախկին արշավորդ Մարիա դե Վիլիոտան մահացած է հայտնաբերվել Իսպանիայի Սևիլիա քաղաքի հյուրանոցներից մեկում:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանության տվյալներով մահը վրա է հասել բնական պատճառներով: Շտապ բուժօգնության աշխատակիցները փորձել են վերակենդանացնել մարզուհուն:Այսօր դե Վիլիոտան պետք է մասնակցեր «Այն, ինչ իսկապես կարևոր է» վերտառությամբ համաժողովին: Արշավորդուհու մերձավորներին ցավակցել են արքայական ավտոարշավի «Կատերհեմ» և «Մերսեդես» թիմերը: 

Վիլիոտան ծնվել էր 1980 թվականի հունվարի 13-ին: Նա «Ֆորմուլա-1»-ի իսպանացի հայտնի արշավորդ Էմիլիո դե Վիլիոտայի դուստրն էր: 2012-ի հուլիսին Մարիան «Մարուսիա» թիմի փորձնական երթի ժամանակ ահավոր վթարի ենթարկվեց՝ ստանալով գլխի բազմաթիվ վնասվածքներ և զրկվելով աջ աչքից: Սակայն, այս տարվա փետրվարին բժիշկների թույլտվությամբ վերադարձավ սպորտ: Շաբաթվա սկզբին նա հանրությանն էր ներկայացրել իր կյանքի մասին գիրքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել