Ժողովուրդ, Սամվել Ալեքսանյանի դեմ ակցիա անելը սխալ է, ինքը խոշոր հաշվով մեղավոր չի: Փակ Շուկայի աղճատման համար մեղավոր են կոնկրետ այլ անձինք, որոնք եթե թույլ չտային, Սամվել Ալեքսանյանը չէր կարող շուկան աղճատել:
Փակ շուկայի հարցում մեղավոր է Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Փակ շուկայի հարցում մեղավոր է ՀՀ մշակույթի նախարարը՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ, և վերջապես ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, նախարարի գլխավորությամբ:
Հիմա ես սենց եմ մտածում, ամեն անգամ որ գնում շուկայի մոտ ակցիա են անում, իսկ պայքարող մարդկանց դեմ Լֆիկ կոչվածը բերում ա իրա բանակը, սա օգուտ չի տա:
Սամվել Ալեքսանյանը կոնկրետ ուշադրություն շեղող ա: Սամվել Ալեքսանյանի միջոցով իմ նշած երեք կառույցները անում են իրենց կեղտոտ գործը: Հիմա մենք պարտավոր ենք պահանջել քաղաքապետի, Հասմիկ Պողոսյանի և քաղշին նախարարի հրաժարականները, և ստիպենք հաջորդ եկողներին, որ Փակ շուկան բերեն հին տեսքին: Էդքանից հետո, ոչ Սամվել Ալեքսանյանը կարող է բառ ասել, ոչ էլ կարող է բանակ բերել, որովհետև իր այդ բանակը, որ կուրծք է ծեծում, նրանք կյանքում չեն կարող պայքարել պետական գերատեշչությունների դեմ, որ շուկան քանդի, նրանք շատ շատ ակտիվիստների դեմ պայքարեն:
Ուղղությունը փոխել ա պետք, որովհետև Սամվել Ալեքսանյանը կատարածու ա, նրան թույլատրողներին ա պետք վռնդել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3367848930390
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել