Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Մասնավորապես նշվում է, որ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ «պատմական ճշմարտության խեղաթյուրումը, բարդ պատմական գործընթացները իրավական և գիտական հիմքերից հեռու քաղաքական որոշման առարկա դարձնելն անընդունելի է»։
«Նման քայլերը ծառայում են ոչ թե հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ գոյություն ունեցող հակասությունների հետագա խորացմանը, խոչընդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման ապահովման ջանքերին։
Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում վերանայել իր ընդունած որոշումը։
Ադրբեջանը նույնպես հետայսու հետևողականորեն շարունակելու է իր դիրքորոշումը՝ պատմական ճշմարտության պաշտպանության, միջազգային իրավունքի սկզբունքների հարգման և տարածաշրջանում կայուն խաղաղությանը նպաստելու ուղղությամբ», – ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը։



