Նոր տեսա հայոց գերագույն ղշի... կներեք, արծվի՝ Խաչիկ Ալոիսովիչ Ասրյանի փառահեղ հայտարարությունը, որտեղ նա կոչ էր անում Զարուհի Փոստանջյանին Հանրապետության հրապարակում պետք է խարույկի վրա այրել, ասես վհուկի...
Մի կողմ դնելով այն փաստը, որ ինքս բնավ էլ հիացած չեմ ոչ փոստանջյանի վարքով, ոչ էլ կոնկրետ արտահայտությամ, այնուամենայնիվ ուզում եմ էս ինկուբատորների տիրակալին հասցնել մի շարք պարզ իրողություններ.
- Պարոն Ղուշ ջան, իբր ազգայնական ես, բայց տեղյակ էլ չես, որ մեր եկեղեցին երբեք վհուկների որսով չի զբաղվել ու խարույկների վրա չեն զբաղվել:
- Պարոն Հիտլեր ջան, դուք հասկանո՞ւմ եք, որ Ձեր ասածը կարող է որակվել, որպես բռնության կոչ ու դուք կարող եք խնդիրներ ունենալ օրենքի հետ:
Տնաշեններ, էս ո՞ր թիվն ա, որ ինկվիզիցիոն կոչեր եք անում, թե՞ հիտլերյան ողջակիզումների պրակտիկան է գերել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել