1in.am-ը գրում է.
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ հուսով է՝ ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ հերթական հանդիպման անցկացումը տեղի կունենա Պրահայում դեկտեմբերի սկզբին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Առաջին հանդիպումն անցկացվել է Ժնևում անցած տարվա դեկտեմբերի 14-ին: Կողմերը պայմանավորվել էին հանդիպել ամիսը 2-3 անգամ:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որը Աբաշիձեին նշանակել է իր հատուկ ներկայացուցիչը 2012 թ. խորհրդարանական ընտրություններում կոալիցիայի տարած հաղթանակից հետո, մեկ անգամ չէ, որ նշել է, որ «երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումները շատ կարևոր են ու տալիս են որոշակի արդյունք»:
Աբաշիձն ու Կարասինը մշտական հանդիպումներում սովորաբար քննարկում են մարդասիրական, առևտրատնտեսական, մշակութային ու տրանսպորտային ոլորտի հարցեր: