Lragir.am-ը գրում է.

Անսթափ ռուսները շարունակում են ցուցադրել կենդանի մնալու հմտություններ մեծ բարձրություններից ցած ընկնելու ոլորտում: Հերթական դեպքը տեղի է ունեցել Կեմերովսկի շրջանի Կիսեկեվսյ քաղաքում, որտեղ երիտասարդը բավական անսթափ վիճակում ցած է ընկել ութերորդ հարկից  ներքևում կանգնած Toyota մակնիշի ավտոմեքենայի վրա, և ոչ միայն կենդանի է մնացել, այլ նաև չի ստացել ոչ մի վնասվածք:

Ավելին, ականատեսների խոսքերով, վայրեջքից անմիջապես հետո երիտասարդը հանգիստ իջել է մեքենայի տանիքից և սկսել քայլել, հաղորդում է NewsRu.com գործակալությունը:

Ավելի ուշ տղային այնուամենայնիվ տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար:

23-ամյա տղայի խոսքով, ինքը և իր ընկերուհին կանգնած էին պատշգամբում, վիճում էին, և անսթափ լինելու պատճառով կորցրել է հավասարակշռությունը և ընկել ցած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել