1in.am-ը գրում է.

«Մենք առաջարկում ենք, որ եվրոբոնդերի գումարի մի մասը ուղղվի Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի գործարկմանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով՝ ԽՍՀՄ տարիներին Հայաստանի տնտեսության 66-67%-ը արդյունաբերությունն էր, այժմ մենք արտադրում ենք այդ տարիների արդյունաբերության արտադրանքից 8-8,5 անգամ քիչ և արդյունաբերությունը կազմում է տնտեսության 20%-ը: «Սա շատ քիչ է, պետք է բարձրացնել մինչև 30-35%-ի»,- ասաց Վ. Սաֆարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել