News.am-ը գրում է․
Երևանում այս գիշեր, ժամը 00.10–ի սահմաններում մահվան ելքով ավտովթարից մահացածը 28-ամյա Ալետա Նիկոյանն է՝ դերասան, բլոգեր Նորայր Նիկոյանի հարազատ քույրը։ Ալետան 2 մանկահասակ երեխաների մայր էր, գրում է asekose.am–ը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 25–ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Ա. Ն.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



