gsmarena_001

 

Ինչպես հայտնում է թայվանական Apple Daily պարբերականը, Lenovo-ն քննարկում է HTC-ն գնելու տարբերակը: Պարբերականի հայտարարությամբ ընկերությունները բանակցություններ են վարում օգոստոսից: Lenovo-ի համար յուրահատուկ հետաքրքրություն է ներկայացնում հենց HTC բրենդը:

Հիշեցնենք, որ սա Lenovo-ի առաջին նմանատիպ գործարքը չէ: Մինչ այս Lenovo-ն IBM-ից գնել էր ThinkPad բրենդը, իսկ  Compal Electronics-ից Չինաստանում Compal բրենդի տակ համակարգիչներ արտադրելու իրավունքը: Երկու գործարքներն էլ ընկերության համար հաջողությամբ ավարտվեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել