1in.am-ը գրում է.

Թեև տղամարդը ներկա է եղել դատական լսումներին՝ ԱՄՆ Օհայո նահանգի իշխանությունները հրաժարվել են նրան ողջ ճանաչել: Նա անհետացել էր ավելի քան 20 տարի առաջ, իսկ հետո մեռած էր հայտարարվել: Այս մասին հայտնում է CNN-ը: 

Դոնալդ Միլերն անհետացել էր 1986թ.՝ այն բանից հետո, երբ կորցրել էր աշխատանքը: Տղամարդն անհետացել էր՝ թողնելով կոջը, երեխաներին և մեծ պարտքեր: 8 տարի անց դատարանը Միլերին ճանաչել էր մեռած: 

Ինչպես դատարանում պատմել է տղամարդը, ինքը հարազատ նահանգ է վերադարձել «մոտավորապես 2005թ.» ու չի իմացել, որ մեռած է համարվում: Նա փորձել է վերականգնել իր սոցիաական ապահովագրության համարը, սակայն մերժվել է իր «մահվան» պատճառով: Դա էլ ստիպել է նրան դիմել դատարան: 

Ըստ փաստաբանի՝ Միլլերին ողջ չճանաչելու դատարանի որոշումը բխում է նրա նախկին կնոջ շահերից, հակառակ դեպքում բացառված չէ, որ նա ստիպված լիներ վերադարձնել ամուսնու «մահից» հետո պետության կողմից ստացած երեխաների նպաստները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել