Shamshyan.com-ը գրում է.

Իր տրամաբանական ավարտին է մոտենում 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը: Նախավերջին խաղում Հայաստանի հավաքականին հարկ կլինի սեփական հարկի տակ հաղթել Բուլղարիայի ընտրանուն, քանի որ այլ տարբերակը վերջնականապես զրկում է մեր ընտրանուն Մունդիալ 2014 ուղևորվելու հնարավորությունից:

Մրցակիցը իհարկե նվեր չէ, սակայն իմանալով մեր ընտրանու խաղային պոտենցիալն ու անկանխատեսելիությունը` խնդիրը լուծելի է: Ինչպես գիտեք խաղից առաջ կրքերը բավականին թեժ են: Պատճառ մեկ տարի առաջ Սոֆիայում տեղի ունեցած Բուլղարիա – Հայաստան հանդիպումն է, որի ընթացքում սադրիչ գործողություններով աչքի ընկան ոչ միայն Բուլղարիայի հավաքականի երկրպագուները, այլև ֆուտբոլիստները:

Այդ խաղի ընթացքում բուլղարացի երկրպագուները վիրավորական արտահայտություններ հնչեցերեցին մեր երկրպագուների հասցեին և տարբեր առարկաներ նետեցին նրանց ուղղությամբ: Հայաստանի ընտրանին այդ խաղում ոչնչով չզիջեց մրցակցին, սակայն կողմնապահ մրցավարությունն ու բուլղարացի ֆուտբոլիստների «կեղտոտ» խաղը` վճռեցին հանդիպման ելքը: Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով ցավալի պարտություն կրեց: Երևանյան խաղից առաջ հայ երկրպագուները խոստացան «ջերմ» ընդունելության արժանացնել Բուլղցարիայի ընտրանուն:

Ասացին և արեցին: Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի հավաքականի երկրպագուները ագրեսիվ կերպով դիմավորեցին Բուլղարիայի հավաքականին և բացասական վանկարկումներ հնչեցրեցին մրցակցի հասցեին: Բուլղարացիները միջադեպի հետ կապված մտադիր են բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին, սակայն դա արդեն այլ պատմություն է: Խաղից առաջ նման տրամադրություններ նկատվեցին նաև մեր հավաքականի որոշ ֆուտբոլիստների մոտ, ովքեր նշեցին, որ տրամադրված են ռևանշի հասնել Սոֆիայում կրած պարտության դիմաց:

Այդ առումով դրությունը այքան շիկացած է, որ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան անհանգստություն հայտնեց, որ խաղից առաջ ռևանշիստական և ագրեսիվ տրամադրություններ կան, որոնք կարող են խանգարել մեզ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել