Վիրաբույժները մոր արգանդում վիրահատել են 25 շաբաթական երեխայի սիրտը (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Լոս Անջելեսում վիրաբույժներն առաջին անգամ արտասովոր և բարդ վիրահատություն են իրականացրել մոր արգանդում փոքրիկ պտղի վրա այն բանից հետո, երբ մարզվել են խաղողի և դոնդողի վրա: 

Մարդու մազի հաստությամբ լար, փոքրիկ ասեղ, փոքրիկ փուչիկ և կատետր օգտագործելով՝ բժիշկներին հաջողվել է բարեհաջող վիրահատել ապագա երեխայի սիրտը, որը եղել է ընկույզի չափ:

Դա առաջին նմանատիպ վիրահատությունն էր Լոս Անջելեսի բժշկական կենտրոնում և ըստ տվյալների՝ այն հաջող է ընթացել:

Պտղի սիրտը զարգանում էր մեկ փականով, իսկ դա նշանակում էր, որ սրտին բավարար քանակությամբ արյուն չէր մատակարարվում: Եթե վիրահատություն չիրականացվեր, ապա ծնվելուց հետո նման հիվանդությամբ երեխան դժվար ողջ մնար:

Վիրահատության ժամանակ մայրը տեղային ցավազրկման էր ենթակվել: Բացի այդ, մկանային հանգստացնող դեղ է ներարկվել նաև պտղին, որպեսզի վիրահատության ընթացքում նվազեցվի նրա շարժունակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել