Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կքննարկի բրիտանական հատուկ ծառայությունների նկատմամբ լրացուցիչ վերահսկողություն սահմանելու հարցը։ Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ին, նման նախաձեռնությամբ է հանդես եկել վարչապետի տեղակալ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նիկ Քլեգը։

Ինչպես թերթին հայտնել են Քլեգի օգնականները, կառավարությունը կքննարկի միջոցառումներ՝ ուղղված հատուկ ծառայությունների աշխատանքի նկատմամբ բնակչության վստահության ավելացմանը և նրանց գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությանը։

Այս հարցի քննարկման համար բրիտանական կառավարությունը մտադիր է ներգրավել նաև միջազգային փորձագետների։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել