«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է․ «Ահազանգեր ենք ստացել, որ տարբեր կեղծ հարթակներ և օգտահաշիվներ մեր անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից ներկայացող կեղծ օգտահաշիվներից նամակներ են ուղարկվում զանգվածային լրատվության միջոցներին և անհատ լրագրողներին՝ փորձելով ստեղծել թյուր տպավորություններ և տարածել ապատեղեկատվություն։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն «Ուժեղ Հայաստան»-ի հետ և չեն արտահայտում մեր դիրքորոշումը։

Կոչ ենք անում ԶԼՄ-ներին, լրագրողներին և հանրությանը զգոն լինել, տեղեկատվությունը ստուգել բացառապես մեր պաշտոնական հաղորդակցման հարթակներով։

Շնորհակալություն համագործակցության համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել