1in.am-ը գրում է.

Բրիջետ Ջոնսի մասին Հելեն Ֆիլդինգի նոր գրքում տպագրական սխալի պատճառով տպվել է դերասան Դևիդ Ջեյսոնի ինքնակենսագրականից 40 էջ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Երկու գրքերը՝ Ջեյսոնի «Իմ կյանքն» ու Ֆիլդինգի «Տղայի համար խենթացածը» գրքերը հինգշաբթի լույս են տեսել միաժամանակ: 

Vintage հրատարակչատան հայտարարության մեջ նշվում է, որ իրենք քայլեր են ձեռնարկում՝ թերթի օրինակները վաճառքից դուրս բերելու և դրանք կարճ ժամկետում շտկելու ուղղությամբ: 

Daily Mail-ը նշում է, որ չնայած Ֆիլդինգի վեպը դեռևս մինչ հրատարակումը բեսթսելլեր էր դարձել (նախնական պատվերների թվաքանակով զբաղեցրել էր Amazon-ի ցուցակի առաջին հորիզոնականը), այս զավեշտալի պատմությունը էլ ավելի մեծ գովազդ կդառնա դրա համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել