1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի Քորնուոլ դքսության 43-ամյա բնակիչը հրաշքով փրկվել է մահից, երբ գնդաձև կայծակը հարվածել է նրա անձրևանոցին: Հրաշքի գաղտնիքն այն է, որ բրիտանացին տնային հողափաթերով է եղել, հաղորդում է The Dialy Mail-ը:
Տղամարդն ընտանիքի հետ գտնվել է տանը, երբ ուժեղ անձրև է սկսվել: Նա բակ է դուրս է եկել` ստուգելու, թե արդյոք ջրահեռացման համակարգը կպահի՞ ջրի նման հոսքը:
Նա սկսել է ուսումնասիրել մետաղական կոնստրուկցիան, երբ հակարծ ուժգին պայթյուն է լսել: Գրեգ Սլեյթերը մտածել է, որ կայծակը հարվածել է տանը, սակայն երբ տեսել է պատշգամբում կանգնած ապշահար կնոջը, հասկացել է, որ իրականում այն հավածել էր իր անձրևանոցին:
Տղամարդու կարծիքով` իր կյանքը փրկել են ռետինե հողաթափերը: Նա նաև նշել է, որ կայծակի հարվածելուց հետո հիպերակտիվություն է զգում: