Emedia.am-ը գրում է.

Թուրքիան փնտրում է «ստեղծարար ուղիներ» բարելավելու հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ նշելով, որ Թուրքիան չափազանց կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը։

Ահմեդ Դավութօղլուն այս մասին ասել է՝ գտնվելով Շվեյցարիայում՝ երկրի Արտաքին Գործերի Նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, որտեղ մի քանի տարի առաջ ստորագրվեցին հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերվող արձանագրությունները։ Ըստ Դավութօղլուի Թուրքիան կավելացնի ջանքերը այդ ուղղությամբ մոտ ամիսներին։

Դավութօղլուն հայտարարել է, թե արձանագրությունները կյանքի չեն կոչվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական Դատարանի որոշման պատճառով՝ չնայած այն փաստից, որ Թուրքիան բազմաթիվ ջանքեր է գործադրել հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական Դատարանի կողմից ընդունված որոշումը ասում էր, որ արձանագրությունները չեն հակասում Երևանի քաղաքականությանը հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացին։

Դավութօղլու հավելել է, որ այն օրերին, երբ հայերի հետ հարաբերությունները բարելավվեն, Ադրբեջանի ու Հայաստանի միջև խնդիրները նույնպես կհայտնվեն լուծման համատեքստում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել