Aravot.am-ը գրում է.
Հոկտեմբերի տասին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործի քննությունը, որի ընթացքում բողոքվում է նրան կալանքի տակ պահելու որոշումը: Մինչ քննության սկսելը դատարանի շրջակայքում հավաքվել էին ազատամարտիկներ և կողմնակիցներ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից: Այդ ընթացքում հնչում էին կարծիքներ, որ կատարվածը պատվեր է: Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը նշեց, որ 21 տարի բանակում ծառայած, բանակի պատիվ պահած գնդապետին ստոր կերպով են վերաբերվում. «Չինովնիկները կապիկություն են անում՝ գնում են Եռաբլուր, ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների նկատմամբ դա զուտ կապիկություն է: Ես երանի եմ տալիս այն օրը, երբ որ Սամվել Կարապետյանը կվերջացնի մեր կրկեսը՝ կապիկներին բոլորին կուղարկենք կրկես: Որպեսզի այս ժողովրդի արյունն ու միսը չուտեն, ազատամարտիկներին էլ հանգիստ թողեն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ