Emedia.am-ը գրում է.
Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես է եկել սուր քննադատությամբ՝ անվանելով դրանք միջազգային չափանիշներին անհամապատասխան։
Փոխխոսնակ Մարի Հարֆի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. Միացյալ Նահանգները շարունակաբար կոչ են արել Ադրբեջանի իշխանությանը ապահովելու ազատ ու արդար ընտրական գործընթաց, հարգելու հավաքների, հաղորդակցության ու խոսքի ազատությունը։ Մենք ափսոսանք ենք հայտնում, որ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին։
ԵԱՀԿ Ժողովրդավարական Հաստատությունների ու Մարդու Իրավունքների, ինչպես նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը իրենց զեկույցներում ընդգծել են լուրջ բացթողումներ, որոնք պետք է շտկվեն՝ ԵԱՀԿ չափանիշներին համապատասխանելու համար։ Միացյալ Նահանգները կիսում են ԵԱՀԿ կարծիքն ու մտահոգությունը։ Ոչ-կառավարական կազմակերպություններ, ինչպիսիք է Ընտրությունների Դիտորդական ու Ժողովրդավարության Ուսումնասիրության կենտրոնը նույնպես հաղորդում է նման բացթողումներ։ Ընտրությունների օրը հետևյալ գործընթացային անհամապատասխանություններն են տեղի ունեցել.
1. Ընտրական արկղերի լցոնումներ,
2. Ձայների հաշվման լուրջ խնդիրներ,
3. Մասնակիցների թվի հաշվարկի ձախողում։
Մինչ ընտրությունները Ադրբեջանի կառավարությունը ճնշումների միջավայր է ստեղծել։ Իշխանության ներկայացուցիչները միջամտել են լրատվական ու քաղաքացիական հասարակության մեջ ընթացող գործընթացներին՝ երբեմն կոպտորեն ընդհատելով քարոզարշավներն ու հանդիպումները նախընտրական շրջանում ու դրանից առաջ, ինչպես նաև ձերբակալել մի շարք ընդդիմադիր ու երիտասարդական ակտիվիստների։
Դրա հետ մեկտեղ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ խոսքերում նկատել են նաև կառուցող ական քայլեր, որոնք իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ինչպիսիք են ընդդիմադիր Ջամիլ Հասանլիի գրանցումը որպես թեկնածու, ինչպես նաև այլ ընդդիմադիր թեկնածուների գրանցումը, որոշ ընդդիմադիր ցույցերի արտոնումը, ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը հրավիրելը ու տեխնիկական պատրաստվածությունը։
Ժողովրդավարությունը ավելին է քան մեկ ընտրություններ։ Միացյալ Նահանգները կոչ են անում Ադրբեջանին հարգել խաղաղ հավաքների, հաղորդակցության ու խոսքի ազատությունները։ Մենք կոչ ենք անումհանդես բերել զսպվածություն ուխուսափել բռնություններից հետընտրական շրջանում։ Մենք հավատարիմ ենք մնում Ադրբեջանի ժողովրդին աջակցելու ու աշխատելու Կառավարության հետ՝ հետագայում հասնելու Ադրբեջանի կայացմանը միջազգային հանրության մեջ որպես կայուն, բարգավաճ ու ժողովրդավար պետություն։