Esem.am-ը գրում է.
Այսօր միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանն ու սիրելին` Հովոն: Տասներեք տարի ընկերություն անելուց հետո զույգը վերջապես ամուսնացել է:

Դերասանուհին շատ է կարևորում պսակի արարողությունը, իսկ խնջույքը կազմակերպել է իրեն հոգեհարազատ տարբերակով:

«Բարև, ԵՍ եմ…»-ին տված բացառիկ հարցազրույցում Նառան պատմել է, որ պսակադրությունից հետո խնջույք են կազմակերպելու երևանյան ռեստորաններից մեկում, որից հետո ամենամտերիմ մարդկանց հետ մեկնելու են Ծաղկաձոր: Նրանց հյուրերի թվում մոտ 40 մարդ է լինելու, ովքեր գիշերելու են Ծաղկաձորում և երկու օր քեֆ են անելու:) Ի դեպ, հարսանիքի ազաբը լինելու է դերասան Սարգիս Թաշչյանը` «Դժվար ապրուստից» հայտնի Ժորիկը, հարսնաքույրը Նառայի ընկերուհին է, իսկ խաչեղբայրը՝ քավորը Հովոյի զարմիկը՝ Նիկոլայը տիկնոջ՝ Արուսյակի հետ:

Հարսանեկան միջոցառման ժամանակ Նառան և Սարգիսը անակնկալ են մատուցելու հյուրերին, որը կլինի զուգերգի տեսքով: Կատակերգը փեսայի և զոքանչի մասին է:)

Նառան հարսանիքին ներկայացել ոչ ավանդական հարսանեկան զգեստով, որը մարմնագույն էր: Ի դեպ, «Բարև, ԵՍ եմ...»-ի աշխատակիցներն առաջինն էին, որ տեսան դերասանուհու հարսանեկան զգեստը: Մինչ հարսանիքը Նառան այն խնամքով թաքցնում էր բոլորից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ