12:21 , 5 հունիս, 2026Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: 24News-ի տեղեկությունը հաստատեց Բեգլարյանի փաստաբանը, նշելով, որ ընտրակաշառքի հետ որևէ կապ չունի ձերբակալումը. «2012 թվականին ենթադրյալ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով են ձերբակալել, անհիմն»,- ասաց Հրանտ Անանյանը:
Պաշտպանը պնդեց, որ մեղադրանքը չեն ընդունում:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, հաստատելով լուրը, նշեցին, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ.Բ.-ն:
Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ:
Գ.Բ-ին կալանավորելու միջնորություն է ներկայացվել դատարան: