Հնարավոր է մերոնք մի քիչ չափն անցան Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականի անդամներին «դիմավորելու» ընթացքում, բայց սա հենց այն համարժեք պատասխանն էր, որը տրվեց անցյալ տարի մեր հավաքականի հետ խաղում նրանց խաղացողների և երկրպագուների դրսևորած, մեղմ ասած, ոչ պարկեշտ վարքագծի համար: Հետքրքիրն այն է, որ Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հայտարարել է, որ նման «ընդունելության» համար դիմելու է ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ, ես չեմ կասկածում, որ բուլղարացիները, նամանավանդ, պարտվելուց հետո փորձելու են իրենց տարատեսակ բողոքները ներկայացնել ֆուտբոլի հետ անմիջական և ոչ անմիջական առնչություն ունեցող տարբեր կազմակերպություններ... դե այդ կառույցներից, բնականաբար, կլինեն նաև սանկցիաներ կամ կարվեն դատապարտող հայտարարություններ, սակայն այս պահին ինձ ավելի շատ հետաքրքրում է վաղվա խաղը և այնտեղ մեր թիմի գեղեցիկ ու համոզիչ հաղթանակը հենց կարող է դառնալ բուլղարացիներին քաղաքակիրթ պատասխանելու առավել տեղին միջոցը:
Հաղթանակ, մեր հավաքականին....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/244925302328140?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել