Lurer.com-ը գրում է.
Այսօր Բուլղարիայի ազգային ընտրանին ժամանեց Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում հայ երկրպագուների կողմից մրցակցի ֆուտբոլիստների ոչ այնքան ջերմ ընդունելությունն իր արձագանքը գտավ բուլղարական մամուլում:
Դրա հետ կապված, մասնավորապես, gong.bg կայքը գրում է.
«Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները ոչ այնքան բարեկամաբար դիմավորեցին մեր ընտրանուն և անհարմար իրավիճակ ստեղծեցին Երևանի օդանավակայանում: Շնորհիվ տեղի իրավապահ մարմինների` ոչ մի միջադեպ տեղի չունեցավ: Բուլղարիայի ֆուտբոլային միության նախագահ Բորիսլավ Միխայլովը խոստացել է այս միջադեպի հետ կապված բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին»:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=118149&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել