Ես չգիտեմ ով ոնց, բայց ուզում եմ անկեղծորեն արտահայտել իմ կարծիքը վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցած/ունեցող դեպքերի վերաբերյալ:
Հրկիզված ակումբին անդրադարձած լրատվականները ոչ մի կարևոր գործ չարեցին, բացի երևույթների էությունը ձևափոխելուց: Ասեմ` բարի հրկիզումը էնպես ներկայացրեցին, որ կողքից թվում էր, թե ի՜նչ մեղք են միասեռականները, որ էդ բռի, բարբարոս ազգայնականները «պայթեցրել են» ակումբը: Մի էնպիսի խղճմտանքի քողի տակ ներկայացվեցին միասեռականները, էդ ակումբ գնացողները (նախօրոք ասեմ, որ ինձ համար լրիվ մեկ է, թե էդ ակումբ գնում էին հոմոսեքսուալները, բիսեքսուալները, թե ով, նրանք բոլորն ինձ համար ներկայացվում են որպես մեկ ամբողջ, դա հարցի մյուս կողմն է), որ քիչ էր մնում հանգանակություն հավաքեինք ակումբի վերանորոգման համար:
Մյուս կողմից ազգայնականներին ռասիստի, ֆաշիստի ու սափրագլուխների դեմքով ներկայացնելը «նպաստեց» նրան, որ լրատվականների ասածով շարժվող մի ստվար զանգված մտածեց, որ էս աշխարհում գոթական ցեղերից բարբարոս մեկ էլ երևի մեր ազգայնականներն են: 
  Հա, թող էդպես լինի, թող ես հանդուրժող չլինեմ, թող դեռ իմ ուղեղն այնքան հասած չլինի, որ կարողանամ իր տեսակից կիլոմետրերով հեռացածին ընդունեմ էնպիսին, ինչիպիսին նա կա: Գիտե՞ք ինչու, որովհետև ես ուզում եմ ապրել լավ երկրում, առողջ միջավայրում: Ես չեմ ուզում հանդուրժել ամեն տեսակ շեղվածություն, որպեսզի հետո էլ փնթփնթամ ու բողոքեմ իմ ազգից, մի օր էլ թողնեմ ու գնամ երկրից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել