Սերբիայի վարչապետին ու նրա ընտանիքին սպառնում են Panorama.am-ը գրում է.

Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչին և նրա ընտանիքին պառնում են: «Ռիա Նովոստին» գրում է, որ ոստիկանությունն արդեն ճշտել է չարագործի ինքնությունը, սակայն առայժմ ձերբակալված չէ: Դաչիչը խոստովանել է, որ անհանգստանում է մերձավորների համար, թեև իր հասցեին սպառնալիքներին որևէ նշանակություն չի տալիս:

Սա առաջին դեպքը չէ, երբ Սերբիայի ղեկավարությանը սպառնում են: Ապրիլին Դաչիչն ու փոխվարչապետ Ալեքսանդր Վուչիչը հաշվեհարդարի սպառնալիք պարունակող հեռախոսային կարճ հաղորդագրություններ էին ստացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել