Մեր ժամանակներում առավել արդիական և շատ կարևոր է դարձել լեզուների իմացությունը: Ստորև ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր աշխարհի տարբեր լեզուների մասին:

1. Թվաբանորեն աշխարհում ամեն մեկ միլիոն մարդուն բաժին է ընկնում մեկ լեզու: Այսինքն՝ աշխարհում գոյություն ունի մոտավորապես 3 հազար լեզու: Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ լեզվով խոսում է ավելի քան 885 մլն մարդ: Համեմատելով ռուսերենի հետ՝ այն բավական առաջ է: Ռուսերենով խոսում են 170 մլն մարդ:

2. Պապուա անվանումով երկրում, որը գտնվում է Նոր Գվինեայում, խոսում են ավելի քան 700 լեզուներով: Այն կարելի է համարել ռեկորդակիր:

3. Հետաքրքիր փաստ է նաև, որ ըստ լեզվաբանների՝ անգլերեն լեզուն եվրոպական երկրների մեջ ամենադժվարն է: Նման եզրակացության են եկել անգլիացի լեզվաբանները: Ապացուցված է, որ հենց այս լեզուն է, որ ամենադժվար կարդացվողն է:

4. Ֆրանսիական Գվինեայի մի մասում շատ տարածված է Տակի լեզուն: Հետաքրքիր է, որ այս լեզուն ունի ընդամենը 320 բառ:

5. Ամենաերկար այբուբենը բաղկացած է 74 տառից, դա քհմերական լեզուն: Այդ լեզվով են խոսում Կամբոջայում, Թայլանդում և մի քանի այլ երկրներում: Սակայն պաշտոնապես այն համարվում է Կամբոջայի պետական լեզուն:

6. Ֆիններենը ամենահեշտ լեզուն է: Այս լեզվում տառերը ինչպես լսվում է, այդպես էլ գրվում է: Այս լեզուն ունի իր ճկունությունը, այսինքն՝ ունի ավելի քան 15 հոլով:

7. Չինարեն սովորելու և գրելու համար անհրաժեշտ է սովորել ավելի քան 400 հազար սիմվոլ:

8. Երկար ժամանակ լեզվաբանները վիճաբանում էին այն հարցի շուրջ, թե որ լեզուն է համարվում ամենադժվարը: Պարզվել է, որ դա աբազերնն է, որը օգտագործվում է Ռուսաստանում, Թուրքիայում, Աբխազիայում:

9. Հետաքրքիր փաստ է նաև, որ ամենահին տառը «Օ»-ն է: Այն օգտագործվում է աշխարհի 65 լեզվում: Տառը հայտնվել է մ.թ.ա. 1300 թվականին՝ փյունիկյան այբբուբենում: Այս լեզվով են խոսում Լիբանանում, Սիրիայում, Իսպանիայում, Իսրայելում, Իտալիայում:

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել