Բագրատ Սրբազանին էի այցի գնացել։ Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Սրբազանին պահում ճաղերի հետևում։
Ավելին՝ նույնիսկ նրա կալանավորման ժամանակը պատահական չէր ընտրվել։
Ու առհասարակ, վստահ եմ, որ ընտրությունների նախապատրաստման ռազմավարությունը կառուցելիս իշխանությունը նախապես ցուցակներ է կազմել՝ կալանավորման ենթակա դեմքերի, ճնշման ենթակա գործարարների, մարզերում հեղինակություն ունեցող անձանց և այլոց։
Բագրատ Սրբազանի կամքն ու վճռականությունը, անզիջում պայքարը նույնիսկ բանտից է իմպուլսներ հաղորդում ընդդիմության հավաքական պայքարին։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid02xxqoASPcrcfPnifWn2BWNCPAXzeNHBTpPN2sipNRmKJjaAZX1s74YynNGqH5Tz37l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



