1in.am-ը գրում է..

Ապենինյան թերակղզում 2013թ. անցնում է Ջուզեպպե Վերդիի 200-ամյա հոբելյանի նշանի ներքո: Այսօր՝ իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի ծննդյան օրը, Իտալիայի բոլոր օպերային թատրոններում կհնչեն նրա ստեղծագործությունները, իսկ պետական հեռուստատեսությամբ ու ռադիոյով կանցկացվեն նրան նվիրված ծրագրեր: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: 

Միլանի «Լա Սկալա» թատրոնը այսօր իր դռներն է բացում այցելուների առաջ, որոնք հնարավորություն կունենան ծանոթանալու օպերային թատրոնի ցուցանմուշների հետ, որոնց մեծ մասը վերաբերում է Վերդիի ստեղծագործություննեին:

Երեկոյան հայտնի դերասաններն ու ռեժիսորները հատուկ պատրաստված ներկայացման մեջ կկարդան Վերդիի նամակները: 

Վերդին հեղինակել է 26 օպերա: Նա Իտալիայում համարվում է ազգային հերոս՝ Լեոնարդո դա Վինչիի ու Գարիբալդիի հետ միասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել