Emedia.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ և ավագ Ռոման Բերեզովսկին պատրաստ կլինի Բուլղարիայի հետ խաղին:

Այդ մասին ասել է մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Բուլղարիայի հետ խաղից առաջ կայացած ասուլիսի ժամանակ:

«Ռոման Բերեզովսկին առաջին երկու մարզումից հետո այնքան էլ լավ տպավորություն չէր թողնում, բայց երեկվա մարզումը հույս տվեց, որ պատրաստ կլինի խաղին», - ասել Մինասյանը:

Հիշեցնենք, որ որ օրեր առաջ Ռոման Բերեզովսկին «Սպորտ-Էքսպրես» թերթի հետ զրույցում նշել էր, որ ավելի լավ է զգում, սակայն, խոստովանել էր, որ վնասվածքը բավական տհաճ է: 

Ռոման Բերեզովսկին վնասվածք էր ստացել Չեխիայի հետ արտագնա խաղի ժամանակ և փոխարինվել: Այդ խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր 2-1 հաշվով: Բուլղարացիների հետ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել