Էս Երևան-Տրանսի ու Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության մառազմը որ լսուում ես, ծիծաղդ գալիս ա: Տղերքը ամենայն լրջությամբ շարունակում են պնդել, որ 100 դրամով տրանսպորտ շահագործելը ձեռնատու չի ու վնասով են աշխատում, դրա համար էլ 24 երթուղիների համար մրցույթային հայտեր ներկայացված չեն:
Զարմանալի ա էն, թե ինչ ավանակային համառությամբ են այս աբսուրդային պնդումն անում ու չեն հանգաստանում: Ավելին, ասում են, թե գնալով վատթարացնում են տրանսպորտի աշխատանքը, որպեսզի արհեստականորեն տրանսպորտային կոլլապս ստեղծեն ու հետո էլ ասեն «ըհը, տեսա՞ք, որ ասում էինք սենց կլինի...»:
Էս դատարկախոսներին առանձնապես չի էլ հուզում, որ անգամ 3-րդ դասարանցի երեխան կարող է պարզ հաշվարկով ապացուցել, որ իրենք պարզապես ազնիվ չեն: Ազնիվ չեն, ոչ իրենց կատարած աշխատանքում, ոչ իիրենց տված գնահատականներում, ոչ էլ իրենց ապոկալիպտիկ հայտարարություններում:
Օրինակ, ես զարմանում եմ (մթոմ էլի), թե ինչո՞ւ քաղաքապետարանը համառորեն չի ուզում էդ անտեր չինական ավտոբուսները ինքը շահագործի ու երթուղիներ վերցնի: Ախր ուղղակի անհնար է, որ դա եկամտաբեր չլինի, որովհետև փաստացի ավտոբուսներն անվճար են տրամադրվել, դրանք ապահովագրված են, դրանք պահանջարկ ունեն՝ դատելով միշտ լի կանգառներից...
Տնաշեններ, հեռու չգնանք. նույն Վրաստանում էս հարցը վաղուց լուծել են ու մունիցիպալ տրանսպորտը գործում ա անխափան: Ընդ որում այնտեղ ստանդարտ ուղղեվարձը 50 թեթրի է, այսինքն՝ 120 դրամ, բայց աշակերտներն ու ոիւսուցիչները երթևեկում են անվճար, ուսանողները՝ 90 տոկոս զեղջով, այլ սոցիալական կատեգորիաներն էլ ունենց իրենց զեղջերը: Արդյունքում, տոմսի միջին գինը ավելի ցածր է գալիս, քան այդ 100 դրամը, որ մենք ենք վճարում: 
Ասեմ ավելին, Վրաստանում հաջողությամբ գոյատևում է նաև տրանսպորտի մասնավոր սեկտորը՝ ի դեմս երթուղային տաքսիների, որոնք ունեն ավելի բարձր սակագին, բայց դրանցից էլ օօգտվում են նրանք, ովքեր ավտոբուսում տեղ չեն անում ու ապրում են մարդիկ ու վնասով չեն աշխատում:
Էդ մենակ Հենրիկ Նավասարդյանի ու Միսակ Համբարձումյանի պայծառ գլուխներում ա, որ նորմալ ու արդար պայմաններով առողջ մրցակցությունը ու հանրային ծառայությունների մատուցումը ձեռնատու չի թվում: Էլի որ ձեռնատու չի թվա, երբ երկուսն էլ գծատեր են... պառդոն, իրանց 20-ամյա տղաներն են կամ եղբայրների տղաներն են գծատերեր, ովքեր էդ մատղաշ տարիքում եսիմ ոնց էնքան փող են կուտակել, որ կարողացել են ամբողջ գիծ առնել: Ջան եմ ասել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել