Tert.am-ը գրում է.
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր մամուլի ասուլիս տվեց՝ խոսելով վաղը Բուլղարիայի հետ կայանալիք 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցավեճի մասին: Ասուլիսը սովորականից կարճ տեւեց:
- Ի՞նչ մարզավիճակով են ֆուտբոլիստները միացել հավաքականին:
-20 ֆուտբոլիստ ենք հրավիրել: Արթուր Եդիգարյանը դեղին քարտ ունի չի խաղալու: Մասիս Ոսկանյանի մասնակցությունը հարցականի տակ է:
-Կառլեն Մկրտչյանն ի՞նչ ֆունկցիոնալ վիճակում է ներկայացել հավաքական:
- Դանիայի հետ խաղից հետո շատ քիչ խաղաժամանակ է ունեցել, բայց ֆունկցիոնալ վիճակը բավարար է:
- Բուլղարիայի հավաքականին հայ երկրպագուները պատրաստվում են դիմավորել «ջերմորեն»: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ ակցիային:
- Ոչ մի կերպ: Ես մտածում եմ վաղվա խաղի մասին:
- Բերեզովսկին վերականգնվե՞լ է:
-Առաջին մարզումներից հետո այնքան էլ լավ չէր, բայց երեկվա մարզումը ցույց տվեց, որ 100 տոկոսով պատրաստ է խաղին:
- Էդգար Մանուչարյանը կրկին հրավեր չի ստացել: Ո՞րն է պատճառը:
- Ես հետեւում եմ նրա ելույթներին: Վերջին խաղում էլ նա 90 րոպե անցկացրեց խաղադաշտում: Նա դեռ չի բավարարում իմ պահանջները: Նա իր պոտենցիալը չի ցուցադրում:
- Ձեզ համար վաղը կարեւոր է արդյո՞ւնքը, թե՝ խաղի որակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ