Օտարերկրացի քաղաքացիներն իրենց անչափահաս երեխաների հետ զբաղվում են մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ։
Շրջայցի ընթացքում վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերեցին նշված անձանց, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ կենտրոնական բաժնի հետ համագործակցությամբ նրանք տեղափոխվեցին երեխաների շուրջօրյա խնամքի կենտրոն։
Երեխաների պաշտպանության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ վերջիններս ժամանակավորապես կգտնվեն խնամքի կենտրոնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել