Panorama.am-ը գրում է.
ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր իր «Twitter»-ի էջում շնորհավորել է Եվրախորհրդարանի կողմից Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագրի վավերցման կապակցությամբ:
«Ես ուրախ եմ, որ Եվրախորհրդարանը վավերացրեց Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Սա կնպաստի մարդկանց. շարժունակությանը»,-նշել է Ֆյուլեն:
Հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել ԵՄ-ի և Հայաստանի միջև Վիզաների դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերին:
Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ