Lragir.am-ը գրում է.
Ադրբեջանական ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին բողոքարկել է նախագահական ընտրությունների արդյունքները, տեղեկացնում է contact.az-ը:
Հասանլիի կարծիքով, քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային կեղծիքներով, որոնք «այնքան շատ են եղել, որ ժողովրդի կամարտահայտումն անհնար է դարձել»:
Տեղեկացնենք, որ ըստ պաշտոնական արդյունքների, Իլհամ Ալիեւը նախագահ է վերընտրվել՝ հավաքելով ձայների ավելի քան 84%-ը: Հասանլին հավաքել է 5.2%:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/89288
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել