finalnyj-reliz-ios-7-sostoitsya-18-sentyabrya-650x423

 

Apple  ընկերության սիրահարներին այս ամիսների ընթացքում միայն  մեկ հարց է անհանգստացնում, գնել iPhone 5s, թե սպասել iPhone 6-ին: Այսօր Ձեզ կներկայացնենք չորս պատճառ , որ այնուամենայնիվ ավելի խելամիտ կլինի  սպասել iPhone 6-ին: Միևնույն ժամանակ կներկայացնենք չորս պատճառ , որ պետք է գնել iPhone 5S և վայելել:

 

 ՍՊԱՍԵԼ ԹԵ ՉԷ ՍՊԱՍԵԼ, ՍԱ Է ԽՆԴԻՐԸ:

 

1. Մատնահետքի սկաներ.

797007540_1367399394-650x433

 

Բոլորս էլ գիտենք , որ նոր iPhone-ի առանձնահատկություններից մեկը դա մատնահետքի սկաներն է: Այն ստեղծվել է բարձրացնելու անվտանգության մակարդակը Ձեր սմարթֆոնում, կամ գոնե կարելի դիտարկել այն որպես 4 նիշանոց գաղտնաբառի ավելի ժամանակակից փոխարինող: Սակայն  ֆունկցիան նոր է և ունի թերություններ: Ուստի կարելի է սպասել նոր iPhone 6-ին , որտեղ անկասկած կլինի ավելի կատարելագործված սկաներ: 

ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ՏԵՍԱԿԵՏ. Մեզանից շատերը ընկերությունների ղեկավարներ չեն, հայտնի մարդիկ չեն , որոնց ՆԳ-ն հետևում : Օգտատերերի մեծ մասը հասարակ մարդիկ են, ում պետք չէ նման մակարդակի պաշտպանվածություն: Ուստի կարելի է միանգամից գնել iPhone 5S և չսպասել ավելի լավ սկաների:

 

2. Տեխնիկական բնութագրիչների լավացում. 

13920419144515950820394-630x438

Շատ օգտատերեր դժգոհ էին Apple-ի տեխնիկական թարմացումից:  Երկմիջուկանի A7 պրոցեսոր, M7 co-պրոցեսոր և մեկ գիգաբայթ RAM: Այնքան էլ տպավորիչ թարմացում չէր: Բացառություն էր կազմում այն որ պրոցեսորը կունենա 64 բիտ 32-ի փոխարեն: Կարելի է սպասել քառամիջուկ 64 բիտ պրոցեսորով և 2 գիգաբայթ RAM-ով օժտված iPhone 6-ին:

 

ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ՏԵՍԱԿԵՏ. Կարելի է սպասել iPhone 6S-ին , ոչ կներե՛ք, iPhone 7-ին , որտեղ կլինի պիցցայի անվճար առաքում դեպի լուսին: Սա իհարկե կատակ էր: Կարելի է սպասել iPhone 6-ին, սակայն չեք գտնում արդյոք, որ այդ քառամիջուկ  2 գիգաբայթ RAM  ունեցող սմարթֆոնը նույն կերպ է աշխատելու , ինչպես iPhone 5S-ը այսօր:  Գնել iPhone 5S և վայելել:

3. Մեծ էկրան.

ADR_Iphone6_011-650x406

Երբ շշուկներ էին հայտնվել այն մասին, որ Apple-ը պատրաստվում է միաժամանակ երկու սմարթֆոն արտադրել, ֆանատներից շատերը կարծում էին,որ ընկերությունը  կթողարկի մեկ սովորական iPhone և մեկ մեծ էկրանով iPhone: Սակայն ընկերությունը արտադրեց iPhone 5S և 5C : Եվ ոչ մի մեծ էկրան:Կարելի է սպասել iPhone 6-ին: Գուցե Apple-ը այդ ժամանակ արտադրի մեծ էկրանով սմարթֆոն:

ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ՏԵՍԱԿԵՏ. Ինչի՞   համար արտադրել մեծ էկրանով հեռախոս: Ընկերությունը դրանով երկու դժվարություն է ստեղծում: Առաջինը հենց ինքն իր համար: Նոր դիզայն: Արդյոք այն դուր կգա սպառողին: Ներկայիս արտադրանքները բավարարում են և՛ սպառողին, և՛ արտադրողին, ուստի ինչու ստեղծել մի բան որի անհրաժեշտությունը չկա: Երկրորդ՝ ընկերությունը այդ քայլով տհաճ անակնկալ կմատուցի ծրագրավորողներին , քանի որ նրանք ստիպված կլինեն թարմացնել իրենց իրենց  ծրագրերը: Ոմանք կթարմացնեն, ոմանք ոչ: Իսկ չթարմացնելու դեպքում կառաջանան դժգոհություններ սպառողի մոտ: Գնել iPhone 5S և վայելել առանց դժգոհելու:

4. Տեսախցիկ.

 

Screen_Shot_2013-04-15_at_3.38.01_PM

Iphone 5S-ում մեգապիքսելների քանակը նույնն է ինչ-որ  iPhone 5-ում, և դա այն դեպքում երբ այլ արտադրողներ իրենց նոր սմարթֆոններում առաջարկում են 13 մեգապիքսել թողունակությամն տեսախցիկներ: Շշուկներ կան, որ նոր iPad-ում կլինի 8 մեգապիքսել թողունակությամբ տեսախցիկ, ինչը թույլ է տալիս ենթադրել , որ iPhone 6-ում  կլինի ոչ պակաս քան տասներեք մեգապիքսել: Կարելի է սպասել iPhone 6-ին:

ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ՏԵՍԱԿԵՏ. Եթե Դուք դեռ հավատում եք, որ մեգապիքսելները մեծ դեր ունեն, ապա սխալվում եք: Վառ աօացույցը HTC One սմարթֆոնն է: Այն ունի ընդամնեը 4 մեգապիքսել, բայց հիանալի է նկարում: Բացի այդ, սխալ է ասել iPhone 5S և iPhone 5-ը նույն տեսախցիկը ունեն, քանի որ տեսախցիկները համեմատելիս պետք է չմոռանալ օպտիկական լինզաների, սենսորի մասին:Ուստի կարելի է չսպասել մի քանի մեգապիքսելի և գնել iPhone 5S:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել