(Ցանկություններս բավականին տարօրինակ են եղել 4-5 տարի առաջ :))
....
Իսկ դու գիտե՞ս
Ես արև եմ ուզում քառակուսի..
Եվ աստղեր եմ ուզում անսահման..
Ես ներկեր եմ ուզում տարբեր գույնի,
Որ ներկեմ այս կյանքը դաժան..
Ես անձրև եմ ուզում,
Որ լինի այն գունավոր,
Ամպեր եմ ուզում պայծառ ու ջինջ,
Ես լուսին եմ ուզում լուսավոր..
Երբ տխուր եմ լինում՝
Ուզում եմ անգույն մի աշխարհ,
Ուզում եմ կաթիլներ անձրևի,
Որ սրբեն աչքերը իմ թաց...
Գիտե՞ս..
Ես սեր եմ ուզում...
Շա՜տ մաքուր ու անկեղծ մի սեր
Գունավոր աշխարհ եմ ուզում...
ԻՍկ դու գիտե՞ս..
Որ երբեմն անգամ ես ոչի՜նչ.. ոչի՜նչ չեմ ուզում..
Այդ ժամանակ միայն լռություն ու ցավ եմ զգում..
...
Եթե իմանայիր..
Որ ծաղիկն այն դեղնավուն շուտ մեռնել է ուզում
Հոգնել է կարծես..
Որ անձրևն անգամ,
Հոգնել է դանդա՜ղ, կամաց թափվելուց..
Իսկ արևն ավաղ զզվել է կարծես կլոր լինելուց...
Որ վերջացել են կյանքի գույները,
Որ շուրջդ կարծես աներանգ կյանքի անզգա ու դաժան,
Անխիղճ ու անսիրտ,
Քարասիրտ մարդիկ փչացրել են այն ներկապնակը,
Որ մռայլ, տխուր կյանքդ
Ներկում էր պայծառ գույներով...
Ա՜խ, դու չգիտես.
Չգիտես հարկավ,
Որ ամենևին գարշելի դարձած այս աշխարհը չէ, որ ինձ հուզում է..
Բայց այդ աշխարհի կողքով անցնելիս անգամ,
Մի թեթև ժպիտ է փայլում իմ սառած դեմքին..
Ու դու կարծում ե՞ս , որ այն ինչ տենչում եմ,
Երանությունն ու ուրախությո՞ւնն է..
Բնա՜վ չգիտես , որ իմ ուզածը այն ժպիտը չէ, որ պարգևում է երջանկությունը..
Որ անգո՜ւյն, դաժան այս մեծ աշխարհում,
Ես կուզեի լինել մի մասն աշխարհի,
Որ պայծառ ներկեի գույներն այն բոլոր որոնք չեն եղել..
Եվ նայիր ահա՝
Վարդը կարմիր է,
Բայց եթե ես լինեի կներկեի սևով,
Ահա լուսաբացը պայծառ է,
Իսկ ես կներկեի մուգ երանգներով..
Ու թե կյանքը ինձ ընծայեր մի մեծ վրձին,
Եվ այդ վրձնով կարողանայի գույներ ստեղծել..
Ես երկնքի կապույտը ջինջ կդարձնեի սև գույնի ամպ..
Իսկ դաշտերի կանաչը՝ կփչացնեի արյան գույնով..
ծաղիկները այն գունավոր կաղավաղեի գորշ գույներով..
Ուրախություն, երջանկություն էլ չէր լինի..
Միայն խավար.. միայն թախիծ ու տխրություն...
Ես ժպիտ եմ ուզում անվախճան..
Եվ անկեղծ լիաթոք ծիծաղել..