Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, հայտնում է Salamnews գործակալությունը։
Ըստ հոկտեմբերի 10-ի ժամը 9.00-ի տվյլաների՝ առաջատարն է գործող նախագահ Իլհամ Ալիևը, ում օգտին քվեարկել է ընտրողների 84,57%-ը (3.100.981 մարդ)։
Երկրոդ տեղում է Ադրբեջանի «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր կոալիցիայի թեկնածու Ջամիլ Հասանլին, ով հավաքել է ձայների 5,54% (203.244 մարդ)։
Ընտրություններին մասնակցել են նաև «Հույս» կուսակցության առաջնորդ Իբգալ Ագազադեն, Միասնական Ադրբեջանի ազգային ճակատի թեկնածու Հուդրատ Հասանգուլիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, «Արդարություն» կուսակցության ղեկավար Իլյաս Իսմայիլովը, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն, «Ազգային վերածննդի շարժում» կուսակցության ղեկավար Ֆարաջ Գյուլիևը, «Ժամանակակից Մուսաֆաթ» կուսակցության ղեկավար Հաֆիզ Գաջիևը և Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլուն, որոնք քիչ ձայներ են հավաքել։
Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցել է 3 720 643 ընտրող կամ ընտրազանգվածի 72.31%-ը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ