Emedia.am-ը գրում է.

Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգի Ուիլինգ քաղաքի դատարանի շենքի վրա:

Նա հասցրել է 15-20 կրակոց արձակել, որից հետո ոստիկանների հետ փոխհրաձգություն է սկսվել: Անհայտ անձը մահացել է հիվանդանոցում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով USA Today-ին:

Արձակված կրակոցների հետևանքով մեկ մարդ վնասվածքներ է ստացել շենքում՝ ապակու կտորներից, չնչին վնասվածքներ է ստացել  նաև դատարանի անվտանգության աշխատակիցը:

Հրաձիգի նպատակները դեռևս անհայտ են:

Ավելի ուշ տեղի քաղաքապետարանից հայտնել են, որ կրակողը նախկին ոստիկան է եղել: Ըստ իշխանությունների` նա իրավապահ մարմիններում ծառայել է 20 տարի, իսկ ոստիկանությունը լքել է 13 տարի առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել