Երեկ արդեն Սյունիքում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակի դեմ նոր հարձակում իրականացվեց, եւ նորից մարդիկ ձերբակալվեցին: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը ծանր է տարել Սամվել Կարապետյանի ինքնավստահ հայտարարությունները եւ իրեն ուղղված կոշտ գնահատականները, որոնք հատկապես հերքում էին այն մեղադրանքները, թե Կարապետյանը բանավոր խոսելու հետ կապված խնդիրներ ունի:
Թերեւս սրանով էր պայմանավորված նաեւ այն, որ անմիջապես գործի դրվեց իշխանական քարոզչամեքենան` սկսեցին կեղծ վերնագրերով, ասածները հիմնովին աղավաղած լուրեր տարածել: Օրինակ, իշխանական կայքերից մեկը նյութ էր հրապարակել, թե իբր Սամվել Կարապետյանն ասել է․ «Ռոբերտ Քոչարյանը հաղթանակ կերտած նախագահ է, եւ մենք միանալու ենք նրան»: Մինչդեռ Կարապետյանը Քոչարյանին բնորոշել էր որպես հաղթած նախագահ եւ ողջունել էր նրա այն հայտարարությունը, թե պատրաստ է ամենաշատ ձայն ստացած ուժին, այսինքն՝ «Ուժեղ Հայաստանին» միանալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



