Ակնհայտորեն գերագնահատելով ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի նշանակությունը՝ ՔՊ-ական «Բառիգը» հայտարարել է, թե հայ գրերը, մշակույթը, ազգային արժեքները, երգն ու պարը նախկին իշխանությունների օրոք նսեմացված էին ու նետված հետնախորշեր մինչև 2018թ.-ը, մինչդեռ իրենք վերոհիշյալ գագաթնաժողովում հանրահռչակել են այդ ամենը:

Հովհաննսիյան Արթուրի մոտ ցինիզմը գերազնացել է թույլատրելիի բոլոր սահմանները. նման տխմարություն դուրս տվողը մի քաղաքական թիմից է, որը բացահայտ պատերազմ է հայտարարել հայ ժողովրդի խորհրդանիշներին ու ազգային եկեղեցուն, որպեսզի «յուղ քսի Ալլահշուքյուրի սրտին»:

Ո՞ւր էր «Բառիգը», երբ նախկին իշխանությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկում էին դուդուկը, հայկական խաչքարի արվեստը, «Սասնա ծռեր» էպոսի կատարողական դրսևորումները, լավաշը, Քոչարի ավանդական պարը: Թե՞ ՔՊ-ն էր 2011-ին շահագործման հանձնել Մատենադարանի նոր մասնաշենքը կամ 2015-ին հիմնադրել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Իսկ գուցե Անդրեասյան Ժաննա՞ն էր 2014-ին «Ազգային երգ ու պար» առարկան մտցրել դպրոցներ՝ միաժամանակ ջատագովելով «Հայ եկեղեցու պատմությունը»:

Մինչև սրբապիղծ Նիկոլի պիղծ հեղափոխությունն ազգային արժեքները Հայաստանում ոչ միայն նսեմացված կամ անտեսված չէին, ինչպես պնդել է պատեհապաշտ ՔՊ-ականը, այլև դրված էին պետական գաղափարախոսության ու պետության հիմքում՝ հակառակ այն ամենի, ինչին ականատես ենք դառնում ներկա փուլում, երբ «Իրական Հայաստան» կոչված հորինվածքի տակ ՔՊ-ական իշխանությունը թուրք Քըլըչին ու Ալլահշուքյուրին է հաճոյանում՝ Հայաստանը վերածելով անդեմ ու անհոգի մի գոյանքի, որը թուրքը շուտով կուլ է տալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել